Երևանի մետրոպոլիտենի կայարանների անվանումները կլինեն նաեւ անգլերեն:Այս մասին հայտնում են Երեւանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում:

«Լավ նորություններ շարքից: Հուլիսի 19-ից սկսած ՝ Երևանի մետրոպոլիտենի կայարանների գծային պատերին, կայարանների անվանումները ամրացվում են նաև անգլերեն լեզվով»- գրված է էջում։