Ինքնաթիռի տեխնիկական անսարքություն, որը հուլիսի 19-ին կատարում էր Մոսկվա-Երեւան չվերթը եւ ծխի պատճառով ստիպված էր հարկադրյալ վայրէջք կատարել Շերեմետեւո միջազգային օդանավակայանում, չի հայտնաբերվել։ Այս մասին «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությանը տեղեկացրել են Nordwind Airlines ավիաընկերության մամուլի ծառայությունում։

«Տեխնիկական անսարքություն չի հայտնաբերվել, ինքնաթիռը մեկ օր հետո սկսել է կատարել չվերթեր եւ արդեն թռել է Սոչի, Յակուտսկ, Ֆերգանա եւ Սիմֆերոպոլ»,- ասել են մամուլի ծառայությունում։

Այնտեղ նշել են, որ օդանավը ամենաերիտասարդն է ավիաընկերության լրակազմում, այն ստացվել է անմիջապես Boeing գործարանից 2018-ի սեպտեմբերին եւ անթերի տեխնիկական վիճակում է։

«Տարհանման հետեւանքով հոսպիտալացվել է երկու ուղեւոր՝ աջ սրունքի վնասվածքով եւ դիաբետով։ Փոխհատուցման հարցը լուծվում է յուրաքանչյուրի դեպքում անհատապես»,- ավելացրել են մամուլի ծառայությունում։

Հուլիսի 19-ին ծխի պատճառով Շերեմետեւոյից Nordwind Airlines-ի ինքնաթիռի թռիչքի ժամանակ անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ օդանավակայան։ Ուղեւորների տարհանումը կատարվել է փչովի տրապի միջոցով։ Իր հերթին, Nordwind Airlines ավիաընկերությունում ասել են, որ ուղեւորների տարհանման պատճառը տարօրինակ հոտն էր ինքնաթիռի սրահում։