«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ  աղբահանության գումարները դժվար են հավաքվում («մանր գումար է»․ 200  դրամ՝ 1 շնչին), որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումից։

Փաստորեն, քաղաքապետարանը փորձում է ազատվել փող հավաքելու դարդից, նման բան հնարավո՞ր է՝ կա՞ որեւէ երկրում նման փորձ՝ հարցրինք ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ես չեմ հանդիպել նման փորձի։ Ելնելով փոխքաղաքապետի հայտնածից` տեղյակ եմ, որ կա նախագիծ` աղբի այլընտրանքային գանձմանն առնչվող, ինչը կարող է լինել ներկրված ապրանքների մաքսազերծման ժամանակ․ դետալներին դեռ չեմ տիրապետում»:

Ե՞րբ կդրվի քննարկման նախագիծը։ «Սարգսյանը նշել է, որ այն արդեն կառավարությունում քննարկվում է, որովհետեւ ենթադրում է օրենսդրական փոփոխություններ»:

Եթե նման բան լինի, ձեր մոտեցումն ինչպիսի՞ն կլինի։ «Կարծում եմ` դա կբերի շղթայական թանկացումների. ուսումնասիրությունների տեղ կա»: Իսկ ներկրողները կհամաձայնե՞ն դրա հետ, թե՞ կփակեն  Իջեւանի ճանապարհը՝ ապարանքներն այդպես են գալիս։ «Չեմ բացառում։ Դա ենթադրում է ապրանքների թանկացում։ Գործարարներ կան, որ մեծ ծավալով են ներկրումներ կատարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում