Երեւանում, այսօր, հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։20-ի սահմաններում 43-ամյա Դավիթ Ի.-ն իր վարած Hummer մակնիշի 77 PO 677 համարանիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող, անվտանգության լուսային ազդանշանները միացրած Volvo մակնիշի 34 G 8818 համարանիշի աղբատար ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Hummer-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Աղբյուրը հայտնում է, որ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Volvo-ի վարորդը եղել է սթափ, իսկ Hummer-ի վարորդը որոշ ժամանակ հրաժարվել է սթափութան փորձաքննություն հանձնելուց, սակայն հետո հանձնելով սթափության փորձաքննություն, պարզվել է, որ նա ավտմեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր վիճակում։

Volvo-ն հաշվառված է «Սանիթեք» ընկերության հաշվեկշռում, և նա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված աղբահանությունը կատարելիս է եղել։

ԱԻՆ-ի փոխանցմամբ, «Hummer»-ի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Hummer H2» մակնիշի ավտոմեքենան: