ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հանդիպել է Google-ի, Intel-ի եւCisco-ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ, որպեսզի քննարկի իրավիճակը Huawei-ի շուրջ, եւ համաձայնել է օպերատիվ կերպով դիտարկել նրա հետ առեւտրի արտոնագրերի տրամադրման հարցը մի շարք ընկերությունների, ասվում է Սպիտակ տան հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես նշվում է, Թրամփը յոթ խոշոր հեռահաղորդակցային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում «կառուցողական քննարկում է անցկացրել մի շարք տնտեսական հարցերի վերաբերյալ, ներառյալ ԱՄՆ-ում արագ զարգացող աշխատաշուկան, անարդար միջազգային առեւտուրը եւ 5G տեխնոլոգիաները»։

«Ընկերությունների ղեկավարները վճռական աջակցություն են հայտնել նախագահի քաղաքականությանը, ներառյալ սահմանափակումները... Huawei ընկերության հեռահաղորդակցային սարքերի գնման եւ վաճառքի մասով»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, ինչպես ասել է Սպիտակ տունը, ընկերությունների ղեկավարները «խնդրել են ժամանակին տալ առեւտրի նախարարության արտոնագրերը, եւ նախագահը համաձայնել է»։

ԱՄՆ առեւտրի նախարարությունը մայիսի կեսին չինական Huawei ընկերությունը մտցրել էր սեւ ցուցակ, որը փակում է ըկերության ճանապարհը ամերիկյան արտադրողներից բաղադրիչների եւ տեխնոլոգիաների գնման հարցում։

Բացի այդ, Huawei-ը այն ընկերությունների ցանկում է, որոնց արգելված է գործեր վարել ամերիկյան բիզնեսի հետ առանց համապատասխան արտոնագրերի։