Երեւանում հուլիսի 23-ին ընթանում է կլոր սեղան՝ «Հայաստան եւ Ռումինիա. հասարակություն, համագործակցություն եւ հեռանկարներ» թեմայով։

Քննարկումներին մասնակցում են Ռումինիայում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Հայաստանում Ռումինիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուն, ինչպես նաեւ փորձագետներ, լրագրողներ։