Տարեվերջին Երեւան-Բուխարեստ ուղիղ չվերթները կարող են ավելանալ՝ հասնելով շաբաթական մինչեւ 5 անգամի: «Հայաստան եւ Ռումինիա. հասարակություն, համագործակցություն եւ հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց Ռումինիայում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով, սա վերջին երկու տարիների ընթացքում միջպետական հարաբերությունների, մասնավորապես, տնտեսական հարաբերությունների զարգացման արդյունք է: «Կարեւոր դեր է խաղում նաեւ այն ծրագրերի իրականացումը, որոնք ոչ միայն պետական , մասնավորապես, խորհրդարանական, այլեւ փորձագիտական ուղղվածություն են ունենալու:

Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ շատ նմանություններ կան: Երկու երկրները հետկոմունիստական են, երկու երկրները եղել են Օսմանյան կայսրության կազմում:

Վերջին 30 տարիներին Հայաստանը եւ Ռումինիան հաջողություններ են արձանագրել քաղաքական վերափոխման մեջ: Սա խոսում է այն մասին, որ երկու երկրների համայանքների միջեւ կարող են քննարկման համար հետաքրքրիր թեմաներ լինել, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, քաղաքական մշակույթի, աշխարհաքաղաքականության եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում», - ասաց նա:

Դեսպանը հիշեցրեց, որ Ռումինիան առաջին երկրներից մեկն է, որ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ, առաջիններից է, որ վավերացնելով ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, եւ Ռումինիայի հայ համայնքը մեծ դերակատարություն ունի այս բոլոր գործընթացներում:

Նշենք, որ ապրիլի 3-ին սկսվել են  Երեւան-Բուխարեստ ուղիղ չվերթները: