Հուլիսի 22-ին ժամը 16:30-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ ժամը 16:15-ին աջ արմնկային շրջանի կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Ա. Հ-ն:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 07:45-ի սահմաններում Ասկերան քաղաքի փողոցներից մեկում Ա. Հ-ն ինքնասպանություն գործելու նպատակով թիթեղի կտորով վնասել է աջ ձեռքի արմնկային շրջանը:

Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: