Այսօր՝ հուլիսի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 47-ամյա Կ. Խ-ն, վարելով «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից աջ եւ գլորվել ձորը:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինս եւ ուղեւոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 34-ամյա Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ այնտեղից ուղղաթիռով հասցրել են Երեւան:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը: