Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանը կարող է ուսումնասիրել Ռումինիայի փորձը:
«Հայաստան եւ Ռումինիա. հասարակություն, համագործակցություն եւ հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց լրագրող Արշալույս Մղդեսյանը:
Նրա խոսքվ՝ Ռումինիան որոշակի հաջողություն է գրանցել՝ ստեղծելով Ազգային հակակոռուպցիոն վարչություն, որն անկախ մարմին է:
«Բացի այդ կոռուպցիայի դեմ պայքարի թեման դարձել է երկրի քաղաքական պայքարում առարկայականներից մեկը, ինչը կապված է նաեւ աղմկահարույց գործերի հետ», - ասաց նա:
Լրագրողը նշեց, որ Հայաստանին կարող են հետաքրքրիր լինել այն բարեփոխումները եւ այն քայլերը, որոնք Ռումինիան իրականացրել է ԵՄ-ում քաղաքական վերափոխման եւ ինտեգրման շրջանում:
Նա հետաքրքրիր անվանեց Ռումինիայի փորձը նաեւ անցումային արդարադատության եւ վեթինգի ներդրման հարցում:
«Սակայն անցումային արդարադատության եւ վեթինգի մեխանիզմների կիրառման զգուշության անհրաժեշտության մասին խոսում են նաեւ ռումինական փորձագետները», - ասաց Արշալույս Մղդեսյանը: