Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.

- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

- «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

- «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին,

- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,

- «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին,

- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: