Երեւանում, այսօր, հուլիսի 23-ին վրաերթ-վթար է տեղի ունցել Երեւանում. ժամը 12։30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 91 XS 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակցին, այնուհետեւ դուրս է եկել հանդիպակաց երթեեւեկելի գոտի եւ բախվել բազալտե քարերին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթ-վթարի հետեւանքով վրաերթի ենթարկվածն ու վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Վրաերթի ենթարկվածի գործընկերն ասել են, որ անվտանգության կանոնները պաշտպանելով, ջրագծի վերանորոգման աշխատանքներ էին կատարում, երբ Mercedes-ը վրաերթի ենթարկեց իրենց գործընկերոջը:

Սակայն Mercedes-ի համար դեպքի վայր ժամանած մի քաղաքացի էլ պնդում էր, որ աշխատանքներ կատարելու համար ցուցանակներ չեն եղել։ Իսկ թաղապետարանի աշխատակիցները պնդում էին հակառակը։