Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 12:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մսի կոմբինատ» թաղամասի տներից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը եւ ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Գ.Ա.-ի  (ծնված 1957 թ.) դին: