Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ցանցի վերազինման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին: Այժմ նաեւ Ջրվեժ, Վարդաշեն, Ջրաշեն եւ Մուշավան թաղամասերի բնակիչները հնարավորություն ունեն միանալու Beeline գերարագ՝ մինչեւ 100 Մբիթ/վրկ ինտերնետին՝ VDSL տեխնոլոգիայով։

«Beeline-ը շարունակում է արդիականացնել իր ֆիքսված ցանցը Երեւանում: Արդեն էլ ավելի շատ թաղամասերի բնակիչներին հասանելի դարձավ նախկինից 20 անգամ արագ` մինչեւ 100 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետ տանը: Նշեմ, որ ավարտին է մոտենում ֆիքսված ենթակառուցվածքների լայնածավալ բարելավման փուլը Երեւանի կենտրոնում եւ հարակից թաղամասերում: Առաջիկայում կտեղեկացնենք այս ուղղությամբ հաջորդ քայլերի մասին» - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հանդիպելով Beeline-ի հավատարիմ հաճախորդին Ջրվեժի նորացված Beeline-ի գրասենյակում` Քոչինյան 9/4 հասցեով, ընկերության ղեկավար Անդրեյ Պյատախինը նրան հանձնեց COMBO 4 Max ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն:

Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչեւ 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչեւ 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչեւ 100 Մբիթ/վրկ. արագությամբ: COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներում հասանելի է նաեւ ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչեւ 140 հեռուստաալիք:

Ինտերնետ արագության հասանելիությունը հասցեում կարելի է ստուգել 100.Beeline.am կայքում։