ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Բորիս Ջոնսոնին եւ վստահություն հայտնել, որ նա հիանալի վարչապետ կլինի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին Միացյալ Թագավորության նոր վարաչեպտ դառնալու կապակցությամբ: Նա հիանալի կաշխատի» - Twitter-ում գրել է նա:

Ավելի վաղ բրիտանացի եվրասկեպտիկ Բորիս Ջոնսոնը հաղթանակ էր տարել Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրություններում: