Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) երեքշաբթի առաջին քվեարկության ընթացքում չի հաստատել կառավարության նախագահի պաշտոնակատար, Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսին վարչապետի պաշտոնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Քվեարկության առաջին փուլում ընտրված լինելու համար կառավարության ղեկավարի հավակնորդը պետք է ստանա պատգամավորների բացարձակ մեծամասնության աջակցությունը, այսինքն՝ առնվազն 176-ը 350-ից։ Քանի որ դա տեղի չի ունեցել, երկու օրից Կոնգրեսում պետք է տեղի ունենա երկրորդ քվեարկությունը, որի ընթացքում բավական կլինի խորհրդարանականների պարզ մեծամասնության աջակցությունը։