Գլոբալ տաքացումը կհանգեցնի կենդանիների մարմնի ծավալի փոքրացմանը: Նման եզրակացության են եկել բնապահպանները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Oecologia-ն:  

«25 տարվա հետազոտությունները ցույց են տալիս փոփոխությունների ողջ լրջությունը»,- նշել է բնապահպան Ռեզ Ալտվեգը Քեյփթաունի համալսարանից (ՀԱՀ):

Ջերմաստիճանի աճը, ծովի մակարդակի բարձրացումը շատ կենդանիների եւ բույսերի, որոնք սովոր են շրջակա միջավայրի որոշակի պայմաններին, կստիպեն դառնալ «կլիմատիկ փախստականներ» եւ փոխել իրենց ծավալները: 

Ֆլորա եւ ֆաունայի շատ ներկայացուցիչներ պարզապես կանհետանան Երկրի երեսից կամ ողջ կմնան միայն հատուկ վայրերում, ուր դրանց կտեղափոխի մարդը: Գիտնականները ենթադրում են, որ կլիման եւ մարդու գործունեությունը կարող են մոտակա հարյուր տարում կաթնասունների եւ թռչունների հարյուրավոր տեսակների ոչնչացման պատճառ դառնալ: Եվ այդ գործընթացն արդեն սկսվել է:

Ալտվեգն ու նրա գործընկերները հետաքրքիր օրինակ են բերում, թե ինչպես գլոբալ տաքացումը կարող է ազդել էկոհամակարգի վրա: Նրանք հետեւել են Motacilla clara լեռնային պոչխաղուկի կյանքին, որը բնակվում է ՀԱՀ-ի Նատալ նահանգի տարածքում:        

Փորձարկման համար գիտնականները չափել են մի քանի հարյուրավոր թռչունների քաշը, զուգահեռաբար հետեւել են նրանց թվաքանակին եւ սննդի աղբյուրին: Պարզվել է, որ տաք ձմեռները թռչուններին զրկում են իրենց գլխավոր առավելությունից՝ ցրտի տանելիությունից եւ մարմինը տաքացնելուց:

Մյուս կողմից, շոգն ազդում է հատկապես խոշոր կենդանիների վրա, իսկ ոչ մեծ կենդանիները կարողանում են անոմալ շոգ եղանակի պայմաններում ակտիվորեն սնունդ հայթհայթել եւ բազմանալ: Թե որ տեսությունն է մոտ իրականությանը, բնապահպանները մտադիր են մոտ ապագայում պարզել: