Կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

 

Ավելի վաղ Հեբոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ իրեն բռնությամ դատարան տեղափոխելու դհետ կապված։ Հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեկան գործ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով. այն է՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները անցնելը։ Հեբոյանը գործով ճանաչվել էր տուժող։

Դատավորի խոսքով մայիսի 27-ի դատական նիստին իրեն բռնի ուժով են բերել դատարան և որոշում կայացրել կալանավորել։

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ այժմ դատարանում է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։  Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։