55-ամյա Բորիս Ջոնսոնը շուտով կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Ինչպես գրում է BBC-ը, Ջոնսոնը մյուս քաղաքական գործիչներից տարբերվում է նրանով, որ մանրակրկիտ չի ընտրում արտահայտություններն ու արդյունքում հայտնվում է մեծ ու փոքր սկանդալների կենտրոնում: Նրան ոչ բոլորն են սիրում. սոցիոլոգների հաշվարկների համաձայն՝ բրիտանացիները նրա նկատմամբ ավելի շատ բացասական, քան դրական վերաբերմունք են արտահայտում:

Ծագումը

Բորիս Ջոնսոնը հայտնի դարձավ դեռեւս 11 տարի առաջ, երբ հաղթեց Լոնդոնի քաղաքապետի ընտրությունները:

Հայրական կողմից նրա նախատատը՝ ֆրեյլինա Մարի-Լուիզա դե Պֆեֆելը, բարոն Հուբերտ դե Պֆեֆելի դուստրն ու թագավոր Վյուրթեմբերգ Ֆրիդրիխ I-ի ծոռն էր: Իսկ վերջինս Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ II-ի սերնդից էր: Գեորգ II-ը ղեկավարել է XVIII դարում: Դա նշանակում է, որ Ջոնսոնը Եվրոպայի մի քանի արքայական տոհմերի, այդ թվում՝ Ռոմանովների սերնդից է:

Սակայն այժմ բրիտանական քաղաքականության մեջ «նորաձեւ» չէ ազնվական ծագմամբ պարծենալը:

Ջոնսոնը թուրքական արյուն ունի: Նրա նախապապը՝ թուրք լրագրող Ալի Քեմալը, կարճ ժամանակով զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը Ահմեդ Թեվֆիկ-փաշայի օրոք: Օսման Ալին տեղափոխվել է Միացյալ Թագավորություն 1920թ. եւ անունը փոխել՝ Ուիլֆրիդ Ջոնսոն:

Բորիս Ջոնսոնն ավարտել է ամենահայտնի եւ պրեստիժային Իթոնի դպրոցը: Այդ դպրոցում սովորել է բրիտանական պատմության մեջ 54 վարչապետերից 19-ը:

Վերջինը Ջոնսոնի ընկեր Դեւիդ Քեմերոնն էր: Ջոնսոնը կդառնա 20-րդը:

Ջոնսոնի դպրոցական հաջողությունները վկայում են նրա բարձր ինտելեկտի մասին, իսկ նրա ընկերներն ու գործընկերները նշում են Ջոնսոնի բարձր ամբիցիաների մասին:

Զուտ անգլիական հումոր

2006թ. նա ստիպված էր ներողություն խնդրել ողջ  երկրի առաջ. Daily Telegraph-ում նա գրել էր, որ Պապուա-Նոր Գվինեան հայտնի է «կաննիբալիզմով եւ առաջնորդների սպանությամբ»:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա կարգախոսներից մեկն էր՝ «Թուրքիան (բնակչությունը՝ 76 մլն) անդամակցում է ԵՄ-ին»:

Սակայն իրականում չի անդամակցում, քանի որ ԵՄ-Թուրքիա բանակցությունները վերջին մի քանի տարում փակուղի են մտել:

Երբ Բորիս Ջոնսոնին այդ մասին վերջերս հիշեցրեցին, նա պատասխանեց, որ Թուրքիայի մասին անձամբ ոչինչ չի խոսել:

Թուրքիայի հետ կապված եւս մեկ բարդ հարց կա, թե ինչպես նաեւ հարաբերություններ կկառուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին հրապարակայնորեն վիրավորել է: 2016թ. Ջոնսոնը 1000 ֆունտ հաղթեց Էրդողանի մասին բանաստեղծությունների լրագրողական մրցույթում: Նրա հորինած բանաստեղծության մեջ ասվում է «անկարացի տղա», «այծ» արտահայտություններ, եւ ինչպես գրում են ոստիկանական արձանագրություններում՝ «սեռական բնույթի գործողություններ»:

Իսկ նույն տարվա սեպտեմբերին Ջոնսոնն այցով հյուր գնաց այդ «անկարացի տղայի մոտ»: Ջոնսոնի խոսքով՝ այդ հանդիպումն անցավ դրական եւ կառուցողական մթնոլորտում: 

2018-ի օգոստոսին Բորիս Ջոնսոնը Telegraph թերթի իր ամենշաբաթյա սյունակում նիկաբ կրող մուսուլման կանանց համեմատել էր փոստարկղերի հետ:

«Հիմարություն է, երբ մարդիկ որոշում են փողոցով քայլել փոստարկղի կոստյումով», - ասվում էր սյունակում:

Առաջացել էր սկանդալ, Բորիսի վրա էին հարձակվում բոլոր կողմերից, սակայն նա չհրաժարվեց իր խոսքերից:

Ջոնսոնին դատապարտում էին նաեւ երկիմաստ հեգնական արտահայտության համար, որը նա, լինելով նախարար, ասել էր Լիբիայի մասին:

Լիբիայի մասին մամուլի ասուլիսներից մեկում Ջոնսոնն ասել էր, որ բրիտանական ընկերությունները պատրաստ են ներդրումներ կատարել առափնյա Սիրտ քաղաքում (Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքը, որն այդ ժամանակ նոր էր գրավվել արմատական իսլամիստներից):

 «Միակ բանը, որ նրանք պետք է անեն՝ փողոցներից դիակներ հավաքելն է», -կատակել էր Ջոնսոնը:

 Շատերը չէին հասկացել կատակը եւ հարձակվել էին  Ֆորին օֆիսի ղեկավարի վրա,  ընդ որում, բոլոր կողմերից. նրա հրաժարականը հերթական անգամ պահանջում էին եւ ընդդիմությունը եւ նրա կուսակիցները:

Լեզուն իմ թշնամի՞ն է

Բորիս Ջոնսոնը վաղուց է իր լեզուն  քաղաքական ոսկու վերածել՝ օգտագործելով ճոռոմ խոսքը, էզոթերական բառարանը եւ պատահական կոպտությունները, կարծում են լեզվաբանները:

«Ջոնսոնի խոսքը հաճախ իրենից ներկայացնում է անսպասելի այլաբանությունների կամ արտահայտությունների կրկնությունների, հիպերբոլի եւ նոստալգիայի խառնմուրդ՝ շատ հաճախ հատուկ բրիտանական ուղղվածությամբ», - կարծում է Բաց համալսարանի կիրառական լեզվաբանության ավագ դասախոս Ֆիլիպ Սիրջանտը, գրում է Reuters-ը:

Ջոնսոնի բառային փայլի ակնհայտ անամոթությունը երկար ժամանակ նրա առանձնահատկություններից մեկն էր: Որպես քաղաքական գործիչ, նա հղկում էր իր գայթակղիչ խոսքը որպես հեռուստաշոուի աստղ եւ Լոնդոնի քաղաքապետ:

Ջոնսոնը մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում Ուինսթոն Չերչիլի կենսագրության: Նա ամսական 22 917 ֆունստ սթերլինգ է ստացել Telegraph-ում սյունակի համար:

Այնուամենայնիվ բառային ակրոբատիկայի հետեւում, լեզվաբանները զգում են լեզվի ավելի հաշվենկատ կիրառում:

«Հանրային ասպարեզում նա օգտագործում է հետեւյալ դիմակները՝ ապագա հռետոր, սիրալիր զրուցակից եւ անփույթ սիրահար», - նշում է լեզվաբան Փոլ Չիլթոնը:

«Նա գիտի՝ ինչպես լսարանին ստիպի եւ դա նաեւ քողարկում է քաղաքականության բացակայությունը, կիսաճշմարտությունը եւ փաստերի չիմացությունը:

2016-ին, երբ նա ԱԳ նախարար էր, Ջոնսոնն ասել էր, որ իրեն շատ ժամանակ կպահանջվի անտեղի նկատողությունների համար ներողություն խնդրելու համար, որոնք նա արել է համաշխարհային առաջնորդների մասին այս տարիներին եւ որոնք  «սխալ են մեկնաբանվել»: