Չինաստանն առավել լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, քան Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ ՀԴԲ-ն ավելի քան 1000 հետաքննություն է վարում՝ կապված տնտեսական լրտեսության եւ ինտելեկտուալ սեփականության կողոպտման փորձերի հետ, որոնք կապված են Չինաստանի հետ: Չինաստանը, Ռեյի խոսքով, փորձում է «բարձրանալ տնտեսական աստիճանով ԱՄՆ-ի հաշվին»:

Անցած տարի ազգային անվտանգության նախարարության եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչները մի քանի գործ էին ներկայացրել, որոնք կապ ունեին չինական տնտեսական լրտեսության հետ: