Սինգապուրի իշխանությունները տեղեկացրել են փղոսկրի ամենամեծ մաքսանենգության մասին։ Ինչպես տեղեկացնում է AFP-ն, 8,8 տոննա փղոսկր է հայտնաբերվել կոնտեյներում, որն ուղեւորվում էր Վիետնամ։ Բեռը պարունակում էր նաեւ պանգոլինի 11,9 տոննա թեփուկ։

«Մողեսի առգրավված թեփուկը եւ փղոսկրը կոչնչացվեն, որպեսզի դրանք շուկա չվերադառնան»,- ասել են երկրի մաքսատան ներկայացուցիչները։

Փղոսկրի առեւտուրն արգելված է աշխարհի շատ երկրներում, որպեսզի օգնություն ցուցաբերվի փղերի պակասող պոպուլյացիայի պահպանմանը։ Պանգոլինի թեփուկն օգտագործվում է չինական ավանդական բժշկությունում, իսկ դրանց միսը համարվում է նրբախորտիկ Վիետնամում եւ Չինաստանում։

Առգրավված մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը 48,6 մլն դոլար է։