Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը աշխատանքից կազատի 10 հազար աշխատակցի ողջ աշխարհում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NHK-ին։

Դա կապված է ընկերության ֆինանսական վիճակի վատացման հետ. օպերացիոն շահույթը հիմնական գործունեությունից անցած ֆինանսական տարում նվազել է 40 տոկոսով, նվազում են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում վաճառքի ցուցանիշները։ Կրճատումները հիմնականում վերաբերելու են ընկերության արտասահմանյան գործարաններին։

Այս տարվա մայիսին տեղեկացվել էր, որ ընկերությունը մտադիր է կրճատել 4800 մարդու։ Հավանաբար, այդ թիվը կրկնապատկվել է, որպեսզի կրճատվեն ծախսերը եւ օպտիմալացվի ընկերության դրությունը։ Ինչպես տեղեկացնում է հեռուստաընկերությունը, դիտարկվում են նաեւ արտադրագծերի կրճատման պլաններ։

Մի շարք սկանդալներից եւ ընկերության նախկին նախագահ Կառլոս Գանի ձերբակալությունից հետո ավտոկոնցեռնը ստիպված է վերակազմակերպել ներքին կառուցվածքը՝ ավելի մեծ թափանցիկություն եւ արդյունավետություն ապահովելու նպատակով։