Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հուլիսի 23-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է ամառանոցներից մեկն ու հայտնաբերել 32-ամյա հղի կնոջ դի:

«Ըստ նախնական տեղեկությունների կինը մահացել է հոսանքահարվելու հետեւանքով: Այս պահին քննություն է ընթանում»,-ասացին ոստիկանությունից:

Նշենք, որ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ: