Էր Ռիադը պատրաստ է բարիդրացիության սկզբունքի հիման վրա համագործակցել Թեհրանի հետ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդուլահ ալ Մուալլիմին, գրում է  ԻՌՆԱ-ն:

«Մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Իրանի հետ բարիդրացիության եւ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա», - ասել է նա:

«Մենք շեշտում ենք Եմենի ճգնաժամի կարգավորումը Պարսից ծոցի արաբական երկրների առաջարկների եւ Անվտանգության խորհրդի որոշումների հիման վրա քաղաքական երկխոսության շրջանակում», - հավելել է նա: