Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին, որն անցնում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով։ Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրել է Հայաստանի Գլխավոր դատախազության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Արեւիկ Խաչատրյանը։

ԳՀՎ հատուկ ջոկատի նախկին մարտիկ, Սիրիայում մարտական գործողություների մասնակից Նիկիտա Բելյանկինը հունիսի 1-ին սպանվել էր Կրասնոգորսկում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ։ Նա փորձել էր պաշտպանել տեղի բնակչին, որին փողոցում ծեծում էր ամբոխը։

Ավելի վաղ Կրասնոգորսկի քաղաքային դատարանը կալանավորել էր նախկին հատուկջոկատայինի ենթադրյալ սպանողին՝ Սերգեյ Խոջոյանին, որը չգրանցված աշխատում էր որպես բարմեն այն հաստատությունում, որի մոտ տեղի էր ունեցել ծեծկռտուքը։ Տեղեկացվել է կոնֆլիկտի 9 ենթադրյալ մասնակիցների կալանավորման եւ ձերբակալման մասին։