Թուրքիայի նախագահի հանրային կապերի բաժինը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին աշխարհին ներկայացնելու համար կայք է գործարկել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլում   կայքի շնրհանդեսի ժամանակ նախագահականի հանրային կապերի բաժնի վարիչ Ֆահրեթին Ալթունը նշել է, որ քրիստոնյա ժողովուրդների եւ հատկապես հայերի համար կարեւոր հոգեւոր կենտրոն Աղթամարի կղզին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է տեր կանգնել պատմական գիտակցության եւ մշակութային ժառանգության պահպանման  բարոյական արժեքների շնորհիվ։ Նա շեշտել է, թե Աղթամար կղզին կդառնա հոգեւոր տուրիզմի կենտրոն։

«Անատոլիան տարբեր մշակույթների ու կրոնների խճանկար է։ Հայ համայնքը դրա մի մասն է։ Հարյուրավոր տարիներ միասին ենք ապրել, եւ ստեղծված բարեկամական կամուրջը պետք է ամեն տեսանկյունից ամրացնենք ու աշխարհին օրինակ լինենք»,–ասել է նախագահականի հանրային կապերի բաժնի վարիչ Ֆահրեթին Ալթունը։