Որպես Ճանապարհատրանսպորտային պատահարների աճի պատճառներ ես կարող եմ նշել վատ լուսավորությունը, ճանապարհենրի վատ վիճակը,ճանապարհային նշանների բացակայությունը կամ վատ երեւալը, գծանշումները, եղանակային պայմանները, ավտոմեքենանենրի տեխնիկական չափանիշներին ոչ համապատասխան լինելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նա նկատեց, որ տեխզննում ասվածը ոչ թե ձեւական բնույթ է կրում, այլ ընդհանրապես որեւէ բնույթ չի կրում. «Մեքենան ամեն տարի պետք է զննվի»,-ասաց Օսիպյանը:

Նա ընդգծեց, որ վթարների աճը պայմանավորված է նաեւ նրանով, որ այս տարի աննախադեպ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան. «Օրական 300 ավտոմեքենա է ներկրվում անցակետով: Եթե բաժակը տանում է 200 գրամ ջուր, եթե ավել լցնենք կթափվի: Սա պարզ տրամաբանություն է, մեր ճանապարհները ֆիզիկապես ի վիճակի չեն ձեւավորել այդքան տրանսպորտային միջոցներ»:

Օսիպյանը նաեւ ընդգծեց, որ զոհերի թվի աճն էլ պայմանավորված է ավտոմեքենաների հնամաշ լինելով. «Վստահեցնում եմ, որ բալային համակարգի նանցնելու դեպքում՝ հենց առաջին ամիսը զգալի ձեռքբերում կունենանք: Մենք ունենք 70-ական, 80-ական թվականների մեքենաներ, որոնք տեխզննում չեն անցնցում: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Այո, ոստիկանությունն էլ ունի թերացումներ, բացթողումներ, բայց ամբողջ պատասխանատվությունը մերը չի, կան նաեւ այլ գերատեսչություններ»:

Օսիպյանը նկատեց, որ տեխզննման հարցը տրանսպորտի նախարարության տիրույթում է եւ այդտեղ պետք է փոփոխություն լինի: