Այսօր ոստիկանությունն էլ ավելի պատրաստակամ է, էլ ավելի դուխով է, էլ ավելի հանդուրժող չէ, կաշկանդված չէ, ուժեղ է, բայց միաժամանակ, այո անպաշտպան է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Այո, անթույլատրելի եմ համարում ոստիկանին վիրավորելը, նրան չենթարկվելը, քաշքշելը եւ մնալ անպատիժ: Սա օրենսդրական բաց է եւ միշտ եղել է անպատիժ»,-ասաց նա:

Օսիպյանը հերքեց տեսակետը, թե ոստիկաններն այսօր վախենում են, դրա համար են շատացել նրանց հանդեպ բռնության դեպքերը. «Չկա նման բան, վախեցող ոստիկանը մեկ տարի սահման կպահի՞, վախկոտ ոստիկանը կարո՞ղ է այդպես պատվով պաշտպանել սահմանը: Ես չեմ ուզում ասել, որ նախկին ոստիկանապետերը վատն են եղել, ամենապուպուշը ես եմ, ոչ: Քանի կա հանցագործություն, լինելու է ոստիկան-հանցագործ բախումը: Ինչի նախկինում ոստիկանի գլուխ չե՞ն ջարդել, նախկինում ոստիկան չե՞ն սպանել օրը ցերեկով: Դա միշտ եղել է, բայց այս մեկ տարվա մեջ ոստիկանությունն օպերատիվ իրավիճակին լիովին տիրապետում է, ունի համապատասխան կամք եւ սկզբունք՝ պայքարել արատավոր երեւույթների դեմ»,-ընդգծեց նա: