Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հուլիսի 24-ին, հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյանը։

«Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է։ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը  նշել է, որ իր առաջին պաշտոնական այցի նպատակն է ամրապնդել մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,– գրել է նա: