Ֆրանսիայի հարավ-արեւելքում, Լարշ քաղաքի մոտ (Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտ) կործանվել է երկու ոչ մեծ ինքնաթիռ։ Այս մասին իր կայքում տեղեկացրել է շրջանային La Provence թերթը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինքնաթիռներից մեկում երկու մարդ է եղել, մյուսում՝ միայն օդաչուն։ Նրանց  որոնումները կատարվում են լեռնային տարածքում, Իտալիայի սահմանին մոտ, որտեղ գտնվել են մեքենաների կտորտանքները։ Որոնողական գործողությանը մասնակցում են ավելի քան 20 ժանդարմներ եւ փրկարարներ, ժանդարմերիայի ուղղաթիռ։