Հուլիսի լույս 16-ի գիշերը ժամը 2.20-ի սահմաններում ոստիկանության Սեւանի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Սեւանի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդուն դանակահարել է Սեւանի մի բնակիչ, որը հուլիսի 18-ին հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել բաժին:

Պարզվել է նաեւ, որ նախքան դանակահարվելը տղամարդը վիճել ու բռունցքով հարվածել է դանակահարողի եղբորը: Դեպքի վայրում հայտնաբերվել է դանակի կաշվե պատյան:

Քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառած անձը կալանավորվել է, կատարվում է նախաքննություն: