Հալեպի «Ալ-Սակտիա» կենտրոնական  քաղաքայյին շուկան, որը ներառված է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, լիովին վերականգնվել է: Չորեքշաբթի լրագրողներին այս մասին ՌԴ եւ Սիրիայի փախստականների վերադարձի հարցերով միջգերատեսչկան համակարգող շտաբերի համատեղ նիստին հայտնել է Սիրիայի մունիցիպալ կառավարման եւ բնապահպանության նախարար Հուսեյն Մահլյուֆը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հալեպ քաղաքում  ավարտվել է«Ալ-Սակտիա» կենտրոնական  քաղաքայյին շուկայի վերականգնումը, որը բացի սոցիալ-տնտեսական նշանակությունից, ունի նաեւ պատմական արժեք եւ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է», - ասել է Մահլյուֆը:

Առաջիկայում շուկայում կբացվեն առեւտրի կետեր, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, արհեստավորական արտադրության զարգացմանը եւ բնակչութւյան պահանջների բավարարմանը:

Ընդհանուր առմամբ Մահլյուֆի խոսքով՝ հունիսի սկզբից վերականգնվել են 18 կրթական եւ 13 բժշկական հաստատություններ, վերանորոգվել է ավելի քան 22 կիլոմետր ճանապարհ, անցկացվել են ավելի քան 20 կմ էլեկտրահաղորդալարեր, շահագործման է հանձնվել ջրամատակարարման 13 օբյեկտ, 25 հացի փուռ, 42  էլեկտրաենթակայան, 60 արդյունաբերական ձեռնարկություն: Նաեւ կառուցել է էկոնոմ դասի ավելի քան 13 հազար բնակելի շենք: Այս տարի նախատեսվում է ավելի քան 6 հազար նման տներ հանձնել:

Սիրիան պատրաստվում է անցկացնել Դամասկոսի 61-րդ միջազգային տոնավաճառը: Համաժողովին կմասնակցեն մոտ 30 երկրներ: «Միջազգային տոնավաճառի անցկացումը կլինի Սիրիայի հաղթանակի կարեւորագույն ցուցանիշներից մեկը երկրի բազմաթիվ շրջաններում անվտանգության եւ կայունության վերականգնման խնդիրների լուծման գործում», - ասել է նախարարը: