Թուրքիան դժգոհ է Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտու» ստեղծման ԱՄՆ առաջարկից: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն այդ առաջարկն անվանել է «անբավարար», հաղորդում է AP-ն:

Նա նշել է, որ Թուրքիան Սիրիայում նոր հարձակում կսկսի, եթե առաջիկայում համաձայնություն ձեռք չբերվի:

Չավուշօղլուն մեկնաբանություններով է հանդես եկել  այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են Թուրքիայի հետ սահմանի երկայնքով  հնարավոր անվտանգ գոտու հարցը:

Նրա խոսքով, Անկարան եւ Վաշինգտոնը չեն կարող համաձայնության գալ հնարավոր գոտու մակերեսի շուրջ եւ այն մասին, թե ինչպես է այն կառավարվելու: