Ֆիլիպինների նախագահ Ռոդրիֆո Դուտերտեի հրամանով բուլդոզերը ճզմել է Ferrari 360 Spide-ը, որը երկիր է ներկրվել ապօրինի ճանապարհով: Մեքենայի ոչնչացման լուսանկարները հրապարակվել են սոցցացներում, հաղորդում է Motor-ը:  

Մեքենան գնահատվում է 7 մլն պեսո (մոտ 137 000 դոլար):

Դա առաջին դեպքը չէ, երբ նախագահը նման հրաման է արձակում: Անցած տարի բուլդոզերները մաքսանենգության պատճառով ընդհանուր առմամբ 5,5 մլն դոլարի չափով 60 մեքենա են ճզմել:

«Զոհերի» թվում են եղել՝ Lamborghini, Porsche, Mercedes-Benz եւ մի քանի մոտոցիկլ: