Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական ոստիկանության մարմինների մասին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համաձայնագրի դրույթների քննարկման եւ լրամշակման նպատակով այսօր՝ հուլիսի 23-ին ՌԴ է մեկնել ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։