Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկն իր հողամասը ոռոգելիս հայտնաբերել է ամբողջությամբ չձեւավորված և նախնական տվյալներով՝ մոտ երեք ամսական երեխայի դի։

Գյուղապետ Մանվել Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմել են իրավապահներին, նրանք պարզում են մանրամասները։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 13։35-ի սահմաններում Ծաղկալանջ գյուղի բնակիչ Ս. Մ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Ծաղկալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի կա։

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրում հայտնաբերվել է մոտ 10 շաբաթական 12-13 սմ երկարությամբ անկենսունակ պտղի դի։

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիիկանություն ահազանգած Ս. Մ-ն աշխատում է Ծաղկալանջի համայնքապետարանում՝ որպես քարտուղար։