Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում օրենքի կոպիտ խախտումներով կատարված խուզարկությունից մեկ շաբաթ անց Բարձրագույն դատական խորհուրդը պատշաճորեն չի արձագանքել այդ միջադեպին։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում օրենքի կոպիտ խախտումներով կատարված խուզարկությունից անցել է մեկ շաբաթ։

Ցավոք, Բարձրագույն դատական խորհուրդը մինչ օրս պատշաճորեն չի արձագանքել այդ միջադեպին՝ ամրապնդելով հանրային գիտակցության մեջ առկա այն մոտեցումը, որ ԲԴԽ-ի ներկա կազմն ունակ չի լինելու իրականացնել իր թիվ մեկ Սահմանադրական առաքելությունը՝ դատական իշխանության եւ դատավորների անկախության երաշխավորումը։

Դա նշանակում է, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտներն այս հարցում պետք է հատուկ գործառույթ ստանձնեն։ Ու ստանձնելու ենք»,–նշել է նա։