Մեզ  անհրաժեշտ է ուղղակի իմանալ՝ ինչպես կառավարել խնդիրները, որպեսզի մենք կարողանանք պահպանել ժողովուրդների եւ պետությունների միջեւ երկխոսությունը` առանց խորացնելու որոշ բարդություններ։ Այս մասին Վրաստանում վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Վրաստանում հայ եկեղեցիների հետ կապված խնդրին:

Հարցին, թե Հայաստանն արդյոք բարձրացնո՞ւմ է այս հարցը Վրաստանի հետ հարաբերություններում, եւ ինչպե՞ս է ՀՀ-ն պատկերացնում հարցի լուծումը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Գիտեք, ես ճիշտն ասած Ձեր այդ հարցին հիմա շատ ընդարձակ չեմ պատասխանի, որովհետեւ այստեղ մի քանի դերակատարներ կան։ Մեզ համար շատ էական է, որ մենք պահպանենք այս հարցի հանգուցալուծումն այնպես, որ մեր երկխոսության շրջանակներում թույլ չտանք որեւէ զարգացում, որը խնդիրներ ստեղծի, խորացնի կամ բարդություն դառնա մեր ժողովուրդների հարաբերությունների մեջ։

Այստեղ, իհարկե մենք ունենք դերակատարություններ, որ ավելի լայն կոնտեքստում մեզ  անհրաժեշտ է ուղղակի իմանալ՝ ինչպես կառավարել խնդիրները, որպեսզի մենք կարողանանք պահպանել ժողովուրդների եւ պետությունների միջեւ երկխոսությունը` առանց խորացնելու որոշ բարդություններ»: