Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը առաջիկա տարիներին ծրագրում է կրճատել 12,5 հազար աշխատակից ամբողջ աշխարհում։ Այս մասին հինգշաբթի ասել է ճապոնական ընկերությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ  բիզնեսի վերակազմակերպման շրջանակում կատարվող կրճատումները տեղի կունենան մինչեւ 2022 թվականը։ Ընկերության տվյալներով՝ այդ նույն ժամկետում նախատեսվում է 10 տոկոսով կրճատել ընկերության մոդելների շարքը։