HushHush ընկերությունը, որը զբաղվում է թանկարժեք սուպերքարերի վերավաճառքով, փնտրում է սկաութների թիմ, որը պատրաստ է տեղափոխվել Դուբայ եւ զբաղվել լքված ավտոմեքենաների որոնմամբ: Խոստանում են վճարել տարեկան 37 հազար դոլար եւ մարել տրանսպորտային ծախսերը, հաղորդում է Motor-ը:

Արաբական Միացյալ Էմիրություններում լյուքս դասի ավտոմեքենաների քանակը չափազանց մեծ է մեկ քառակուսի մետր տարածքոի կտրվածքով: Սակայն միեւնույն ժամանակ երկրում շատ են լքված ավտոմեքենաները, որոնց նախկին սեփականատերերն արագորեն հեռացել են երկրից սնանկ ճանաչվելու կամ հսկայական պարտքերի պատճառով: Հենց այդ ավտոմեքենաները պետք է փնտրեն HushHush-ի ապագա աշխատակիցները եւ ձեռքբերեն նախքան իշխանությունների առգրավումը:

Հաջողված թեկնածուին խոստանում են վճարել տարեկան 37 հազար դոլար, տրամադրել օրապահիկ, որի չափը չի հաղորդվում, ինչպես նաեւ մարել տրանսպորտային ծախսերը: Դեռ ավելին, սկաութը կստանա յուրաքանչյուր հայտնաբերած մեքենայի վաճառքից հավելյալ տոկոս: