Ավտոներկրողներն այսօր՝ հուլիսի 26-ին, բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության առջեւ։ Նրաք բողոքում էին, որ փակվել են բոլոր ճապոնական կայքերը, որով կարողանում են աճուրդով մեքենաներ գնել։ Ավտոներկրողներից Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ շուտով նաեւ կփակվեն ամերիկյան կայքերը ինչի հետեւանքով չեն կարողանա նոեւ այդտեղ մեքենա խաղարկել։

«Վեց ամիս առաջ ճապոնական կայքերը եւ շուտով ամերիկյան կայքերը մեզ արգելում են մեքենա խաղարկել եւ ներմուծել Հայաստանի Հանրապետություն։ Ես ուզում եմ հասկանալ սա դավադրություն է, թե՞ ոչ։ Ի՞նչ գործ ունի Ճապոնիայի դիլլերը մտածի իմ մասին»- ասաց Հովհաննիսյանը։

Նրա Խոսքով՝ պարզաբանում են, որ չենք կարող խաղարկել, քանի որ մեքենան միայն 2020 թվականաին կհասնի Հայաստան, իսկ այդ ժամանակ Հայաստանը մտնում է ԵԱՏՄ կազմ եւ չի կարող այդ երկրներից մեքենա ներմուծել։

«Ես եկել եմ կառավարություն, որ հասկանամ իրենք կան այս դավադրության մեջ, թե՞ ոչ։ Ովքե՞ր են մեր Ճապոնիայի եւ Ամերիկայի ընկերներին մեր դեմ եւ ինչո՞ւ 6 ամիս առաջ ես պետք է զրկվեմ մեքենայի առեւտրից»- ասաց Հովհաննիսյանը։

Նրանք կառավարությունից նաեւ պահանջում էին, որ հայատարարությամբ հանդես գան եւ երկարացնեն ներմուծման գործընթացը։ «Թող կառավարությունը հայատարարություն տարածի, որ ոչ թե ներկրումն է ընդունում մինչեւ դեկտեմբերի 31-ը, այլ խաղարկությունը։

Այսինքն ես իրվունք ունենամ մինչեւ դեկտեմբեր 31-ը խաղարկել, մեքենան շահել, Մի գուցե իմ մեքենան Հայաստան 2020 թվականի մայիսին կներկրվի։ Նրանց պահանջներից մեկն էլ այն է, որպեսզի օրենք ընդունվի, որ միայն ՀՀ-ում մշտական գրանցում ունեցող քաղաքացիները կարողանան Վրաստանից մեքենա գնել։ «Ռուսաստանի եւ Ղազախստանի քաղաքացիները գալիս են Հայաստան 10 օրով գրանցվում են բնակության հասցեում եւ ավտոմեքենա են ներկրում։

Վրաստանից մեքենան ներկրում են, գրանցում են հայկական համարներով եւ արտահանում են իրենց երկիր»- ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ երեկ հայտարարություն է եղել, որ 75․000 մեքենա է ներկրվել, բայց դրանց կեսն արտահանվել է, պարզապես հայկական համարներով։