Իրանում՝ Ղարաքիլիսայում գտնվող  Սուրբ Թադեւոսի վանքում  հուլիսի 25-27-ը աստվածային պատարագ են մատուցել, հաղորդում է  ԻՌՆԱ-ն:

Իրանի պատմական եկեղեցիների համաշխարհային ժառանգության օբյեկտների կենտրոնի ղեկավար Շարլի Ավոդիանը հայտնել է, որ Ղարաքիլիսայում 65-ամյա «Պատարագ»  կրոնական արարողության անցկացումը վկայում է մոնոթեսիտական կրոնների հետեւորդների նկատմամբ իրանցիցների  եւ Իրանի Իսլամական Հանրապետության հարգանքի մասին:

Իրանին շնորհակալություն հայտնելով հայերի նկատմամբ լավ վերաբերմունքի համար, նա ասել է.

«Ես որպես քրիստոնյա, հայ եւ իրանցի, միշտ փորձել եմ խոսել Իրանի եւ իրանցիների յուրատեսակ հարգանքի մասին բոլոր կրոնների հետեւորդների նկատմամբ»:

Նշելով Ժնեւում մոնոթեսիտական կրոնների համաժողովին իր ելույթի մասին՝ Ավոդիանն ասել է.

«Իրանում եկեղեցինբերի դիրքորոշումների մասին իմ խոսքերը զարմացրեցին այդ համաժողովի մասնակիցներին»:

Նա ընդգծել է Իրանին ամբողջ աշխարհով ճիշտ ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով՝ Իրանի եկեղեցիների մասին եռալեզու գիրքը եւ գրքի երկրոդ հատորը նույնպես կհրատարակվի երեք լեզուներով՝ պարսկերեն, ասորերեն եւ անգլերեն:

Պատարագ արարողությունը աշխարհում հայերի ամենախոշոր կրոնական արարողություններից մեկն է, որն ամեն տարի անցնակցվում է հուլիսի վերջին Ղարաքիլիսա  համաշխարհակին համալիրում՝ Սուրբ Թադեւոսի վանքում, որը գտնվում է  Իրանի հյուսիսարեւմտյան  Չալդորան շրջանում: