Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը զգուշացրել է Եվրամիությանն այն մասին, որ իռլանդական «բեքստոպը» (ԵՄ Մաքսային միության կազմում Հյուսիսային Իռլանդիայի մասնակցության եւ բրեքզիթից հետո միասնական եվրոպական շուկայի աջակցության ռեժիմ), որն ինքը ոչ ժողովրդավարական է համարում, պետք է բացառվի, եթե նրանք չեն ցանկանում բրեքզիթից հետո Բրիտանիայի հետ գործարք կնքել, հաղորդում է Reuters-ը:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պահից Ջոնսոնը բացմիցս զգուշացրել է այն մասին, որ եթե ԵՄ-ը շարունակի հրաժարվել բրեքզիթի հարցով բանակցությունների վերսկսումից, ապա ինքը Բրիտանիան առանց գործարքի դուրս կբերի ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին:

Ջոնսոնի ծանրակշիռ պահանջներից մեկը իռլանդական «բեքստոպի» բացառումն է, ինչը վրդովմունք է առաջացրել Իռլանդիայում եւ ԵՄ-ում:

Ջոնսոնի խոսքով՝ «բեքստոպից» հրաժարվելու դեպքում զգալի առաջընթացի կհասնեն:

«Բեքստոպը» քաղաքական անվտանգություն է, որը նախատեսված է Իռլանիդայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ 500 կմ ցամաքային սահմանի վերադարձի կանխման համար:

Իռալնդիայի վարչապետ Լեո Վարադկարը հայտարարել է, որ եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից առանց համաձայնագրի, ապա Իռլանիդայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միավորման հարցի բարձրացումն անխուսափելի կլինի: