Հարցազրույցը, որը վերցրել էր Fox News ամերիկյան հեռուստաալիքի լրագրող Քրիս Ուոլեսը 2018 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, առաջադրվել է փաստագրական եւ լրատվական հաղորդումների Emmy հեռուստատեսային մրցանակաբաշխությանը։ Հավակնորդների ցուցակը հրապարակվել է այս շաբաթ Հեռուստատեսային գիտությունների եւ արվեստի ակադեմիայի ազգային ակադեմիայի կայքում, որը պարգեւատրում է այդ մրցանակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Fox News-ի կայքում հաղորդվում է, որ դա ալիքի առաջին առաջադրում է Emmy մրցանակաբաշխությանը փաստագրական եւ լրատվական հաղորդումների համար։

Դափնեկիրների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Fox News-ը, Ուոլեսը հարցազրույց էր վերցրել լՊուինից Հելսինկիում ՌԴ դեսպանատանը Ռուսաստանի առաջնորդի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած հանդիպումից հետո 2018 թվականի հուլիսին։ Ռուսաստանի առաջնորդը պատասխանել է, մասնավորապես, Ուոլիսի այն հարցերին, որոնք վերաբերում են Ղրիմին, ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, Փոքր եւ միջին հեռահարության հրթիռները ոչնչացնելու մասին համաձայնագրին, ԿԺԴՀ-ի անվտանգության երաշխիքներին, Ռուսաստանը չեզոքացնելու Արեւմուտքի փորձերին, 2016 թվականին ամերիկյան ընտրությունների ժամանակ ՌԴ-ին վերագրվող միջամտությանը։ Nielsen հետազոտական ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ում այդ հարցազրույցը դիտել է 3.2 մլն մարդ։

Գոյություն ունեն Emmy հեռուստատեսային մրցանակի որոշ տարատեսակներ։ Բացի առավել հայտնի տեսակից, որը պարգեւատրում են «փրայմ-թայմ» ժամերին հեռարձակվող հաղորդումների համար, կան, օրինակ, սպորտային հաղորդումների մրցանակներ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային Emmy: