Հուլիսի 28-ին Վիեննայում իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր,ԳՀՀԾ) հարցով համատեղ հանձնաժողովի նիստը Իրանին իր շահերին հետեւելու վերաբերյալ ոչ մի երաշխիքներ չտվեց: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ Վիեննայում կայացած հանդիպումը մեզ ԳՀՀԾ-ի ապագայի վերաբերյալ ոչ մի երաշխիք չտվեց,- ասել է Մուսավին,-մենք մեր հետագա քայլերը կորոշենք հաջորդ նախարարական հանդիպումից հետո (ԳՀՀԾ-ի երաշխավոր երկրներ)»:

Մուսավին հավելել է, որ Իրանը վստահ չէ ԳՀՀԾ պահպանման վերաբերյալ եվրոպական ջանքների արդյունավետության հարցում:

Նրա խոսքով՝ Թեհրանը կպահանջի Իրանի հետ հաշվարկի եվրոպական մեխանիզմի՝ INSTEX-ի գործարկում եւ եւ նորմալ շահագործում:

Իրանի միջուկային գործարքի իրականացման համատեղ հանձնաժողովի նիստը քաղաքական տնօրենների մակարդակով տեղի է ունեցել կիրակի Վիեննայում Թեհրանի`  Պարսից  ծոցում իրավիճակի սրման եւ առկա պարտավորությունների կրճատման  քայլերի ֆոնին:

Դրա արդյունքներով կողմերը պայմանավորվել են շուտով նոր նախարարական հանդիպում անցկացնել:

ԵՄ-ն  Իրանի հետ INSTEX հաշվարկի մեխանիզմի աշխատանքի մեկնարկի մասին հայտնել էր հունիսի 28-ին քաղաքական տնօրենների մակարդակով միջուկային գործարքի վերաբերյալ նախորդ հանդիպմանը:

Հուլիսի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ INSTEXով կատարվել են մի քանի միլիոնի գործարքներ, թեեւ դա շատ քիչ է: Կիրակնօրյա հանդիպման տվյալներով՝ իրանական կողմը հայտնել է, որ եվրոպացիների ստեղծած մեխանիզմը դեռ չի աշխատել: