Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով եւ դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման եւ հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ քաղաքացիներին ավելի որակյալ եւ արդյունավետ սպասարկելու, առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի օգոստոսի 3-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է ավելի խիտ աշխատանքային ռեժիմ: Այս մասին ՃՈ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանվել է հետեւյալ ռեժիմը.

« 1) երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),

2) Ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժնի համար՝ երկուշաբթիից կիրակի օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, տրանսպորտային միջոցների զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),

3) Տարածքային ստորաբաժանումները քաղաքացիներին սպասարկելու են առանց ընդմիջման ժամի»: