Ընկերության միջազգային օրը նշվում է ամեն տարի հուլիսի 30-ին, հաղորդում է  Calend-ը:

ՄԱԿ-ը պետական կառույցներին եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին առաջարկել է այդ օրը նշել այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համապատասխան եւ կազմակերպել միջոցառումներ ու նախաձեռնություններ, որոնք կնպաստեն միջազգային հանրության ջանքերին եւ ուղղված կլինեն քաղաքակրթությունների միջեւ երկխոսությանը, համերաշխությանը, փոխըմբռնմանը եւ հաշտությանը։

Աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների եւ սպառնալիքների առջեւ`աղքատության, բռնության, մարդու իրավունքների ոտնահարման: Այն վնասում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, սոցիալական հիմքերին, ստեղծում է խոչընդոտներ զարգացման համար, բաժանում է մարդկանց եւ հասարակություններին: Այս մարտահրավերներին եւ սպառնալիքներին հաջողությամբ դիմակայելու համար անհրաժեշտ է վերացնել դրանց առաջացման պատճառները:

Դրան կարելի է հասնել համերաշխության միջոցով, որը կարող է արտահայտվել բազմաթիվ ձեւերով: Նախեւառաջ դա ընկերությունն է, այն մեզ ավելի է մոտեցնում: Միասին մենք կարող ենք հասնել համաձայնության, նորմալ պայմաններ ստեղծենք բոլոր մարդկանց գոյության համար, որոնք ձգտում են աշխարհը ավելի լավը դարձնել: