Ալեքսեյ Նավալնիին դուրս են գրել հիվանդանոցից, «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել են Վինոգրադովի անվան 64-րդ քաղաքային հիվանդանոցի տեղեկատու բաժնից:

«Այո, դուրս են գրել,  մեզ մոտ դուրս են գրվում մեկից մինչեւ երեքը», - ասել է ադմինիստրատորը:

Ավելի վաղ Նավալնիին տեղափոխել էին Մոսկվայի հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունք, նրա վիճակը բավարար էր գնահատվում:

Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը 30 օրով վարչական կալանքի էր ենթարկել Նավալնիին, նրան հանրահավքի անցկացման կարգի կրկնակի խախտման մեղադրանք է ներկայացվել: