Չինական Lynk & Co ընկերությունը սկսել է նոր մոդելի 05 քրոսովերի ճանապարհային փորձարկումները: Այս մասին վկայում են լրտեսական լուսանկարները, որոնք հրապարակել է Carscoops-ը, հաղորդում է Motor-ը:

Lynk & Co բրենդը ստեղծվել է 2016թ. Geely-ի եւ  Volvo-ի ջանքերով: Այսօր մոդելային շարքը ներառում է 3 մոդել՝  01 եւ 02 քրոսովերներ, ինչպես նաեւ 03 սեդան: Լրտեսներին հաջողվել է լուսանկարել նախատիպը, որը ստացել է 05 ինդեքսը:

Ավտոմեքենայի հիմքում ընկած է CMA մոդուլային հարթակը, որը մշակվել է Geely-ի եւ  Volvo-ի կողմից: 05-ն ունի նաեւ հիբրիդային ուժային սարքավոում, որը կազմված է 1,5 լիտրանոց երեքցիլինդրային շարժիչից եւ էլեկտրական շարժիչից, որի հասնում է 259 ձիաուժի: Նոր քրոսովերը կարող է հասնել 50 կմ-ի: