Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն կազմել է իր սեփական ֆիլմերից ամենասիրելի երգերի ցանկը, գրում է NME-ն:

Ռեժիսորի երգացանկում ներառվել են ավելի քան 70 երաժշտական կոմպոզիցիաներ Նենսի Սինատրայի, Չաք Բերիի, Էնիոն Մորիկոնեի, The White Stripes խմբի կատարմամբ:

Այդ երաժշտական կոմպոզիցիաները զարդարել են ռեժիսորի այնպիսի հայտնի ֆիլմերը, ինչպիսիք են «Սպանել Բիլին», «Քրեական ընթերցվածք»-ը, «Զզվելի ութնյակ»-ը եւ այլն: